Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թե բա՝ «արևմտամետ» իշխանություն, ԵՄ անդամակցության հանրաքվե

Թե բա՝ «արևմտամետ» իշխանություն, ԵՄ անդամակցության հանրաքվե
13.07.2024 | 10:31

Իբր ԵՄ վիզաներ ազատականացնող կառավարությունն էնպիսի աճպարարություններ է արել, որ ՀՀ քաղաքացիներիս համար ԵՄ դեսպանատներում օր վերցնելն ավելի դժվար ու երկար է դարձել, քան՝ Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոն դառնալը։

Ու եթե հանկարծ բախտներս բերի ու օր ստանանք՝ հավաքելով բոլոր հնարավոր ու անհնարին փաստաթղթերը, որտեղ երևում է ֆինանսական շարժը, սեփականությունը, ամբողջ ցեղի տվյալները, ԴՆԹ-ն և նույնիսկ անդրավարտիքի կամ ներքնազգեստի գույնն ու նախշերը, ապա ցանկացած ԵՄ դեսպանատուն, առանց որևէ բացատրություն տալու, շատ նվաստացուցիչ ձևով մերժում է վիզա տրամադրել։ Էլ չեմ խոսում վիզա կենտրոնների կամ դեսպանատների նվաստացուցիչ պայմանների մասին՝ հարյուրավոր մարդկանցով լցված հեղձուցիչ փոքր տարածքները, ժամերով անկանոն հերթերը և այլն։

7 Շենգեն անձնագրերիս մեջ, էն մնացած ալբոմի մասին չեմ ասում, մի երկու օր առաջ Հունաստանը մերժեց՝ առանց ոչ մի ռեալ բացատրության։ Բողոքարկեցի, սկի բանի տեղ էլ չդրեցին, որ գոնե արձագանքեին։

Ահավոր նվաստացուցիչ է։

Էնպես են անում, որ ցանկացած գնով ՀՀ քաղաքացիությունս պահպանելն ու այլ երկրի քաղաքացիություն ստանալու հնարավորություններս մերժելը փոշմանելու առիթ դառնա։

Թե բա՝ «արևմտամետ» իշխանություն, ԵՄ անդամակցության հանրաքվե։

Տո ա՛յ բանջարաբոստանային հանրապետության նույնքան բանջարաբոստանային փափախով կառավարություն։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 5091

Մեկնաբանություններ